Հասարակական

ՀՀ ՊՆ-ն զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր է իրականացնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման խառը սկզբունքը շարունակում է հիմնականը լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 14-ինբազեականների հետ հանդիպման ժամանակայս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` թեեւ բոլոր պետություններն այսօր արագ տեմպերով գնում են պրոֆեսիոնալ բանակների կազմավորմանը, «այնուամենայնիվ, ելնելով մեր աշխարհագրական պայմաններից, մենք դեռեւս պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր ենք ձեռնարկում եւ աշխատում, որպեսզի աստիճանաբար աճի պայմանագրային ծառայությունը»:

«Պրոֆեսիոնալ կազմի մեջ մենք հաշվում ենք ինչպես սպաներին, ենթասպաներին, այնպես էլ պրոֆեսիոնալ սերժանտներին եւ պայմանագրային ստորաբաժանումները»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Ճամբարակի զորամասը փակվելու է, Սեյրան Օհանյանը շեշտեց, որ որեւէ զորամաս չի փակվելու: «Մենք պարզապես պարտադիր ժամկետային ծառայության համալրման սկզբունքից անցում ենք կատարում պայմանագրային ծառայության համալրման սկզբունքի: Դա կիրառվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` լուծելով նաեւ սոցիալական խնդիր»,- ասաց նա` հավելելով, որ սահմանային բնակավայրերից մարդկանց մեծ քանակությամբ արտահոսք կանգնեցվել է հենց նման համակարգի ներդրման շնորհիվ: «Մարդիկ սկսել են ոչ միայն պաշտպանել սահմանը, իրենց գյուղերը, այլեւ միաժամանակ զբաղվել նաեւ գյուղատնտեսությամբ»,- ասաց Օհանյանը:

Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ` համակարգում իրականացվում են նաեւ կառուցվածքային այլ փոփոխություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում