Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Գյումրու «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերի նորակառույց բազմաբնակելիների շահագործումը նախատեսված է սեպտեմբերին


ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերի նորակառույց բազմաբնակելիների  շահագործումը նախատեսված է սեպտեմբերին: Բնակելիները կհանձնվեն շահագործման անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Գյումրիում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը եղավ  «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերում, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Սամվել Թադևոսյանն ընդգծել է, որ շինարարության որակը նախորդների հետ համեմատ ավելի բարձր է: «Ողջունելի է նաեւ, որ բնակիչներն իրենք էլ են մասնակցում իրենց բնակարանների ներքին հարդարմանը՝ պատվիրելով սենյակների իրենց նախասիրած գույնը: Ի դեպ, շինարարը պարտավոր է այս անգամ եւս շահագործումից հետո առաջ եկած բոլոր խնդիրները վերացնել»,-նշեց նախարարը:

Ըստ նախարարի` սրանով շինարարությունը Գյումրիում չի ավարտվի՝ հաշվի առնելով քաղաքում մնացած անօթեւան ընտանիքների թիվը՝ կկառուցվի եւս 400 բնակարան: «Քանի որ Գյումրիում դեռ կան անօթեւաններ, ՀՀ կառավորությունը կայացրել է որոշում եւ հատկացրել լրացուցիչ ֆինանսավորում «,-նշեց նախարարը: Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերի անօթեւանության խնդրին, նախարարը վստահեցրեց, որ սեպտեմբերին կմեկնարկի նաեւ բնակարանաշինական ծրագիրը գյուղական բնակավայրերում: «Գյուղական բնակավայրերում՝ 216 բնակարանի շինարարություն կմեկնարկի սեպտեմբերից: Կփորձենք աշխատանքերն ավարտել մինչեւ տարվա վերջ, եթե ոչ, ապա 2013 թվականի առաջին կիսամյակում բնակարաններն ամբողջությամբ կհանձնենք»,- շեշտել է Սամվել Թադեւոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ