Քաղաքականություն

Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը հնարավոր է հանդես գա ՀԿԿ-ի հետ միասնական ցուցակով

1 րոպեի ընթերցում

Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը հնարավոր է հանդես գա ՀԿԿ-ի հետ միասնական ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը հնարավոր է` հանդես գա Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը` ընդգծելով, որ ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում ՀԿԿ-ի հետ: Նրա խոսքով` ընտրություններին մասնակցելու պատճառը երկրի ոչ բարվոք վիճակն է, իսկ իրենք ցանկանում են վերադարձնել խորհրդային տարիների դրականը` անվճար կրթություն, բուժօգնություն, երիտասարդներին աշխատանքով եւ բնակարանով ապահովում:

«Սոցիալական արդարության լոզունգի ներքո կհամախմբվի բնակչության մեծ մասը, ու նրանց ձայների շնորհիվ մենք մեծ արդյունքի կհասնենք»,- ասաց Սաֆարյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի կոմունիստներն առաջիկա ընտրություններին կստանան ձայների 10 տոկոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում