Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կցուցադրվեն Հայաստանում

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կցուցադրվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպած ակցիայից հետո լրագրողները հանդիպեցին դեսպանի հետ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչը նշեց, որ Բրիտանական թանգարանից արդեն իսկ դրական արձագանքներ կան` Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստանում ժամանակավոր ցուցադրելու համար:

«Այս քայլը կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում եւ թանգարանների միջեւ համագործակցություն»,-նշեց դեսպանը:

 ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հայկական կողմը չի բավարարվելու արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրությամբ:

«Այս քայլը  Հայաստանի հասարակությանն ընձեռված հիանալի առիթ է` վերադարձնելու մեր մշակութային արժեքը»,-նշեց նախարարը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ՀՀ երիտասարդական հինադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրության համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջիկայում կսկսի փաստաթղթերի լրացման եւ Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը, որից հետո Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կբերեն Հայաստան` ժամանակավոր ցուցադրության:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք, որին մայրաքաղաքից, ՀՀ տասը մարզերից եւ սփյուռքից շուրջ 20  հազարից ավելի  երիտասարդ էր միացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am