Հայտնի են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամները
16:41, 2 Փետրվար 2012
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի, հանձնաժողովի իրավաբան անդամներ են նշանակվել` Սրբուհի Արզումանյանը` ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ, Կարեն Դանիելյանը` ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ, եւ Հասմիկ Հարությունյանը` Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում