Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արցախյան պատերազմում զոհված կազակների հիշատակին նվիրված հուշարձան` Գանձասարում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանձասարում մայիսի 28-ին կբացվի ղարաբաղյան կռիվներում հերոսաբար մարտնչած 85 կազակներից 14 զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Այդ օրը կրկնակի տոն է, քանի որ նշանավորվում են Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումն ու Սարդարապատի հերոսամարտը: Կարծում եմ' այդ օրը շատ հարմար է հարգելու նաեւ հանուն հայերի հաղթանակի զոհված մեր գաղափարակիցների հիշատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ռուսական կազակային միավորման գլխավոր ատաման Մայիս Միրզոյանը' ավելացնելով, որ դեռ պատերազմը չի ավարտվել, եւ Ադրբեջանի յուրաքանչյուր ռազմական գործողության դեպքում Հայաստանի կազակները պատրաստ են ամեն կերպ աջակցելու եւ օժանդակելու ՀՀ զինված ուժերին: «Մենք միշտ հայկական բանակի կողքին ենք»,-ասաց նա:

Կազակի առաքելությունը Մոսկվայի հայկական կազակային ընկերության ատաման Հրաչյա Ավետիսյանը բացատրեց որպես ակադեմիական դաստիարակաություն երիտասարդների համար' հայրենիքի, ընտանիքի հանդեպ սեր սերմանելու սկզբունքով:

«Ռուս-հայկական կազակային ընկերությունների ստեղծումը նպաստում է երկու կողմերի հարաբերությունների սերտացմանն ու բարելավմանը»,-նկատեց նա' նշելով, որ աշխարհասփյուռ հայկական սփյուռքում նույնպես կան կազակներ, ինչպես տարբեր ժողովուրդների շարքերում: «Կազակները միայն ռուսներ ու սլավոններ չեն. համախոհներ ունենք նաեւ Վրաստանում, Ֆրանսիայում, Մոնղոլիայում, Ամերիկայում եւ այլուր»,- նշեց Հ. Ավետիսյանը' շեշտելով, որ այդ առումով բոլոր հետաքրքրվածներն ազատ են' ինտեգրվելու: Նրա խոսքով' «սա մի մեծ, հաշտ ընտանիք է»: Աշխարհասփյուռ կազակները հաճախ չեն հանդիպում, սակայն կարեւոր որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում ձեռք բերվող պայմանավորվածություններից հետո են կայացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am