1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները

Գյումրիում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ քաղաքում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները: Աշխատանքերն արդեն ընթացքի մեջ են. խաչքարերը կպատրաստեն գյումրեցի քանդակագործները:

Նշենք, որ խաչքարերը կտեղադրվեն Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում՝ Շահումյան 188 շենքի բակում: Տարածքը հետագայում կոչվելու է «Խաչքարերի պուրակ»: Կրկնօրինակված խաչքարերը չեն տարբերվելու բնօրինակներից՝ ունենալու են նույն տեսքը եւ պատրաստված են լինելու քարի նույն տեսակից ու չափագրությամբ: «Վարպետները դրանք պատրաստելու են ամենայն ճշգրտությամբ: Գործընթացը շարունակական է լինելու»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետը: Նախատեսված է առաջիկայում` մինչեւ Գյումրիի օրը, քանդակել եւ տեղադրել քսան խաչքար, մյուսները պատրաստ կլինեն ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]