Սպորտ

Ա.Մալումյան. «Հայաստանի բռնցքամարտն առաջադիմում Է»

1 րոպեի ընթերցում

Ա.Մալումյան. «Հայաստանի բռնցքամարտն առաջադիմում Է»

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտը զարգանալու Է բոլոր ուղղություններով: Նման համոզմունք հայտնեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, նախկինում անվանի մարզիկ Արտակ Մալումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նա նշեց, որ բռնցքամարտի մարզիչներն ուշադրությամբ հետեւում են Հայաստանի բոլոր մարզերում բռնցքամարտով զբաղվող պատանիների եւ երիտասարդների աճին եւ միանգամից նկատում են ընդունակ մարզիկներին: Եթե նախկինում կանանց բռնցքամարտով Հայաստանում չԷին զբաղվում, ապա այսօր մարզաձեւն ունի իր առանձին կառույցները եւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում, եւ տարբեր բնակավայրերում: Ա.Մալումյանը նշեց, որ եթե մինչ այդ ՀՀ բռնցքամարտի առաջնությանը մասնակցում Էին 80-100 մարզիկներ, ապա այսօր` 150-160 մասնակիցներ, ընդ որում` շատերը մարզերից:

Մրցակցությունը զգացվում Է եւ հավաքական թիմերում, եւ թիմերի մակարդակով: Հայաստանը արդեն 4 տարի անընդմեջ ունի Եվրոպայի չեմպիոններ, իսկ 2009 թվականին 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը շատ մոտ Էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին` նվաճելով արծաթե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում