Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թթուջուր գյուղում բացվեց Մեծ հայրենականում զոհված 61 թթուջուրցիների փառքի հուշարձանը

Թթուջուր գյուղում բացվեց Մեծ հայրենականում զոհված 61 թթուջուրցիների փառքի հուշարձանը

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում այսօր հանդիսավորությամբ բացվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված 61 թթուջուրցիների փառքի եւ անմահության հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանը, պաշտոնական այլ անձինք:

 

3,7 մետր բարձրության մարմարակերտ հուշարձանը պատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում` Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար, նախկին թթուջրցի Տիգրան Շահնազարյանի հովանավորությամբ եւ Հայաստան տեղափոխվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի օժանդակությամբ: Բացելով հանդիսությունը` Թթուջրի գյուղապետ Սամվել Ստեփանյանը նշեց, որ այս օրվան իրենց գյուղը տասնամյակներով է սպասել, մինչ Տիգրան Շահնազարյանի ձեռնարկը հասել է իր նպատակին: Նա շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ եւ ՌԴ իշխանություններին, որոնց օժանդակության շնորհիվ վեր խոյացավ Հաղթանակի ու փառքի այս հուշարձանը:

 

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր խոսքում անդրադարձավ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը, շեշտելով, որ համատեղ այս հանդիսությունը ապացույցն է այն բանի, որ հայ եւ ռուս ժողովուրդները պատմական ճակատագրով են կապված իրար ու միասին դեռ երկար կպայքարեն խաղաղության պահպանման ու մարդկային բարօրության համար: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ուղերձը թթուջուրցիներին փոխանցեց դեսպանի տեղակալ Սերգեյ Ավերչենկոն: Այնուհետեւ խոսքը տրվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական, ՀՀ գրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովին, ով իր համեստ ներդրումն է ունեցել հուշարձանի կառուցման եւ տեղադրման մեջ:

 

«Մեզ հարեւան որոշ երկրներում ապամոնտաժում եւ ցած են իջեցնում Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշարձանները,-ասաց Վ.Կրիվոպուսկովը,- իսկ ահա Հայաստանում դրանք ոչ միայն պահպանվում են սրբորեն, այլ կանգնեցվում նորերը: Սա նշանակում է, որ մենք իրար բախտով ու ճակատագրով կապված ժողովուրդներ ենք, նշանակում է` հայերը լավ են հասկանում, որ Ստալինգրադի, Մոսկվայի եւ այլ քաղաքների համար մղած մարտերը հայերը համարում են Հայաստանի ազատագրության համար մղվող մարտեր»:

 

Վ.Կրիվոպուսկովը բարերար Տիգրան Շահնազարյանին հանձնեց Վալերի Բրյուսովի անվան մեդալ, իսկ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը` մարզպետի շնորհակալագիր: Հանդիսությանը մասնակցում էր պատերազմ մեկնած 272 թթուջուրցիներից միակ կենդանի վկան` Ռադիկ Սահակյանը, ում Ճամբարակի զինկոմը հանձնեց ՀՀ նախագահի կողմից սահմանված հոբելյանական մեդալ: Հուշարձանն օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Հուշարձանի եւ թթուջուրցիների առջեւով հանդիսավոր երթով անցան Հայոց բանակի զինվորներ: Հանդիսության վերջում տրվեց զինվորական ճաշկերույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]