Google կորպորացիան ծանուցել Է սեփական շարժական նավիգացիոն տեխնոլոգիայի թողարկման մասին
1 րոպեի ընթերցում
ՍԱՆ üՐԱՆՑԻՍԿՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գուգլե ինտերնետ-հսկան ծանուցել Է «Գուգլ մապս նավիգեյշնե սեփական շարժական նավիգացիոն տեխնոլոգիայի թողարկման մասին, որը կարող Է փոխարինել օգտատերերի գոյություն ունեցող նավիգացիոն սարքերին: Այս մասին հաղորդել Է ընկերության պաշտոնական ինտերնետ- հանդեսը: Տվյալ տեխնոլոգիան, որն արդեն անվանել են «նավիգատորներ սպանողե, մատչելի կլինի ընկերության նոր գործառնական համակարգում՝ «Անդրոիդ 2.0ե-ում: Սպասվում Է, որ այս համակարգով հանդերձված հեռախոսները վաճառքի կհանվեն արդեն հաջորդ շաբաթվա վերջին: Ձեռքի հեռախոսով այս տեխնոլոգիայի աշխատանքի ժամանակ «Գուգլ մապս նավիգացիաե-ն կարող Է նշել քայլ առ քայլ երթուղին մինչեւ առաջադրված վայրը: Բացի դրանից, այն կարող Է հաշվարկել ուղու մոտավոր ժամանակը, նշել ճանապարհային խցանումները եւ դրանց շրջանցման երթուղիները, եռաչափ ռեժիմով ցույց տալ որոշ քաղաքներ: Նավիգացիոն տեխնոլոգիայում գործում Է նաեւ«Գուգլե-ի որոնողական համակարգը եւ կարող Է ճանաչել ձայնային հրամանները: «Գուգլե-ում հավաստիացնում են, որ նոր տեխնոլոգիան բացարձակ անվճար կլինի օգտատերերի համար: