Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել առաջիկա 2-3 տարիներին


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Ալիխանյանի անվան ýիզիկայի ինստիտուտին կից միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել արդեն առաջիկա 2-3 տարիներին: Այդ ծրագիրն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում: Ինչպես նիստին հաջորդած ասուլիսին նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այդ կենտրոնը պետք է հագեցվի գերժամանակակից տեխնիկայով, այդտեղ պետք է արտադրվեն իզոտոպներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ուռուցքները խիստ բարձր արդյունավետությամբ հայտնաբերել դեռ շատ վաղ փուլում եւ կազմակերպել դրանց բուժումը: Արդյունքում ուռուցքային հիվանդություններից մահացությունն էապես կկրճատվի հատկապես երեխաների մոտ: Տարածաշրջանում շուրջ 2000 կմ շառավղով, ըստ Հ. Քուշկյանի, նման կենտրոն չկա: Խոսելով մարդու առողջության վրա իզոտոպների ներգործության մասին` առողջապահության նախարարը նշեց, որ դրանից մարդու առողջությանը վնաս չի հասցվի, քանի որ դրանց ազդեցությունը մարդու մարմնի վրա կլինի ընդամենը 2-3 րոպե: Հ. Քուշկյանի խոսքով` միջուկային ինստիտուտի ստեղծման հանգամանքը որեւէ կերպ չի անդրադառնա Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գործունեության վրա, ավելին, այդ 2 կառույցների, ինչպես նաեւ Վանաձորում եւ Գյումրիում գործող նմանատիպ կենտրոնների հետ պետք է սերտ համագործակցություն ծավալվի: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ իզոտոպների արտադրությունը կարող է ուղղվել նաեւ այլ գիտական նպատակների, այդ թվում նաեւ սրտի հետազոտությունների եւ դեղամիջոցների արտադրության: Ճիշտ մարկետինգի դեպքում, ըստ Ն. Երիցյանի, հնարավոր կլինի եւ այդ արտադրությունը կազմակերպել, եւ այդ կենտրոնում եվրոպական որակի ծառայություններ մատուցել: Կենտրոնի կառուցման եւ վերազինման պարագայում օժանդակություն է սպասվում բելգիական կողմից. հենց այդ երկրի արտադրության սարքավորումներով պետք է հագեցվի կենտրոնը: Ն. Երիցյանի տեղեկացմամբ` նաեւ ýինանսական պայմանագիր կա բելգիական կողմի հետ` արտոնյալ պայմաններով` զրո տոկոս տոկոսադրույքով շուրջ 17 մլն դոլար վարկ ստանալու վերաբերյալ: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ շուրջ 30 մլն դոլարի մնացած մասը եւս նախատեսվում է ներգրավել մասնավոր աղբյուրներից: Ըստ նրա` մասնավոր ոլորտի կողմից արդեն իսկ բավականին մեծ հետաքրքրություն կա այս նախագծի հանդեպ, մնում է որոշել նրանց մասնաբաժինը: Ծրագրի իրականացման մենեջմենթը պետք է իրականացնի «Գրանտ-Թորնթոն Ամիոե ընկերությունը, որին վճարում կիրականացվի միայն նախագիծը հաջողությամբ կյանքի կոչվելու դեպքում: Արդյո՞ք այդ կենտրոնի ծառայությունները մատչելի կլինեն ՀՀ քաղաքացիներին հարցին ի պատասխան Հ. Քուշկյանը նշեց, որ դրանց գնացուցակը կհաստատվի ավելի ուշ, սակայն բանախոսները նաեւ վստահություն հայտնեցին, որ դրանց գներն էականորեն ցածր կլինեն նույն որակի ծառայությունների համար սահմանված եվրոպական գներից: Հ. Քուշկյանը նաեւ նշեց, որ ներկայում Հայաստանում դիսպանսեր հսկողության է վերցված ուռուցքաբանական հիվանդությամբ տառապող շուրջ 30 հազար հիվանդ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 7 500 հիվանդ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]