Հասարակական

Հայաստանում հաշվվում է 40 հազար քրիստոնեական հուշարձան, 30 հազար խաչքար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Այսօր նշվում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պաշտպանության օրը: Այս կապակցությամբ հրավիրված ասուլիսում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի հուշարձաններին եւ տեսակետ հայտնեց, որ դրանք այստեղ չեն արժանանում պատշաճ վերաբերմունքի, «մեր նախնիներից ժառանգված հուշարձանները գրեթե չենք ճանաչումե: Հուշարձանները եւ դրանց շրջակայքն աղտոտվում են, վանքերի շրջակայքը վերածվում է բացօթյա խնջույքների վայրի: Նա համոզված է, որ հուշարձանների նկատմամբ ուշադրության բարձրացման եւ պահպանության համար պետք է քայլեր ձեռնարկել, իսկ դրանցից առաջինը` վաղ հասակում երեխաներին հուշարձանների վերաբերյալ ճանաչողական գիտելիքներ մատուցելն է: «Նույնիսկ մանկապարտեզի շրջանից պետք է նրանք ճանաչեն հուշարձանները եւ հասկանան դրանց պահպանելու կարեւորությունը: Մեր եւ մեր մշակույթի միջեւ անջրպետ կա եւ այն լցնելու ուղղությամբ քայլ չենք անումե,- ասաց Ս. Կարապետյանը: Նրա դիտարկմամբ, մշակույթի նկատմամբ ուշադրության բարձրացումը նաեւ երկրի վարկանիշի բարձրացումն է, քանի որ մշակույթով է, որ կարող ենք հպարտանալ եւ կանգնել մյուս երկրների կողքին: Ինչ վերաբերում է Երեւանում որոշ հուշարձանների վերականգնման հետ մեկտեղ դրանց փոփոխություններին, ապա Ս. Կարապետյանը դա ընդունելի է համարում, եթե կարողանում են պահպանել ոճը: «Այն, ինչ արժեք է, մեր մայրաքաղաքի նկարագիրն է, պետք է կարողանանք պահպանել: Սխալն այն է, որ ստեղծվում է նորը եւ հինը չի պահպանվում: Սակայն, Երեւանը զարգանում է, եւ եթե փոփոխությունների ժամանակ պահպանվում են հուշարձանների առանձնահատկությունները, ապա սա ընդունելի էե,- ավելացրեց նա: Անդրադառնալով պեղումներին եւ հուշարձանների վերականգնողական աշխատանքներին, նա նշեց, որ եթե գումարը չի բավականացնում պեղելու եւ ամրակայելու համար, ապա պեղումները չպետք է սկսել, այնուհետեւ դրանք թողնել առանց ամրակայելու: «Սա էլ է մշակույթ, միայն պեղումներով գործը չի ավարտվում, եթե դրանք չեն ամրակայվում, ապա որոշ ժամանակ հետո նորից հողին են հավասարվումե,-վստահեցնում է նա: Ս. Կարապետյանը Տիգրանակերտի պեղումների մասին խոսելով, ասաց, որ հայտնաբերված նյութերն արտակարգ հետաքրքիր են: «Ուրախ եմ, որ պատմական Հայաստանի հռչակավոր ավերակները ի հայտ են գալիս, եւ հանրության համար ճանաչելի են դառնում: Ազատագրված տարածքների հնավայրը միանգամից շեշտում է տարածքների ազատագրված լինելու հանգամանքը, դրանից ավելին պատկերացնել հնարավոր չէրե,-շեշտեց բանախոսը: Ս. Կարապետյանը ներկայացրեց նաեւ իր կազմակերպության առաջիկա ծրագրերը: Երկու ամիս հետո լույս կտեսնի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հկ-ի գիտական ուսումնասիրությունների շարքի 11-րդ հատորը` «Ախլցխաե խորագրով: Ուսումնասիրությունը վերաբերում է քաղաքի եւ ամբողջ գավառի գյուղերի ոչ միայն հայաբնակ 15, այլեւ վրացաբնակ գյուղերին: Եւս մեկ հատոր` «Նախիջեւանե խորագրով, որի վրա աշխատել են մոտ 2 տարի, արդեն 80 տոկոսով պատրաստ է: Տարեվերջին կտպագրվի 2 աշխատություն, որոնցից մեկում ընդգրկված են ցեղասպանությունը վերապրած անհատների հուշեր, որոնք երբեւէ չեն հրատարակվել. 4 հուշագրություն 1 հատորով: Կթողարկվի «Մշակույթ` օրենքից դուրսե ýիլմը: Ս. Կարապետյանի խոսքով, կազամակերպությունն իրականացնում է բազմաթիվ ուսումնասիրություններ, իսկ ամեն հինգշաբթի ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում ներկայացվում է պատմական Հայաստանի մեկ գավառ: Նշենք, որ Հայաստանում հաշվվում է 40 հազար քրիստոնեական հուշարձան, 30 հազար խաչքար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում