Հայաստան

Տավուշում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Տավուշում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափումներ՝ բնակավայրեր տանող ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված ռիսկերից ելնելով՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին, իսկ մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակից Լուսահովիտ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով։

Աշխատանքների նպատակն էր կանխել ճանապարհներին քարաթափման հնարավոր հետևանքները,ապահովել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում