Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է մնում 17 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է մնում 17 սմ-ով

2025 թվականի մարտի 31-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 40 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշը գերազանցելով 17 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 5 միլիոն 434 հազար խմ ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում