Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում. ՔՊ-ի ընտրական ցուցակի հաջորդ համարի թեկնածուն Արշակ Օրդուխանյանն է
1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, որը հայտարարել է պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, եթե նա էլ իր հերթին չհրաժարվի մանդատից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն Արշակ Օրդուխանյանն է։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ապրիլի 1-ին հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Գաբրիելյանը նման որոշում է կայացրել մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իր մասնակցությամբ միջադեպերի պատճառով։