Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Լիլոյանը Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը հուլիսի 9-ին Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնել ԱՄՆ-ում բնակություն հաստատած անվանի գիտնական, Երեւանի մաթեմատիկական մեքենաների հետազոտական ինստիտուտի հիմնադիր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին: Հիշեցնենք, որ նա պարգեւատրվել էր ՀՀ նախագահի` մայիսի 26-ի հրամանագրով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանձնելով շքանշանը` գլխավոր հյուպատոսն ընթերցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակը Ս. Մերգելյանի 80-ամյակի առիթով: Անդրադառնալով գիտության զարգացման, միջազգային հեղինակություն վայելող գիտական կենտրոնների ստեղծման գործում Սերգեյ Մերգելյանի ավանդին` պետության ղեկավարն իր ուղերձում մասնավորապես նշել էր. «Ձեր բազմամյա գիտահետազոտական, կազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ երախտագիտության: Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն եւ երկար կյանքե: Գիտնականին իր շնորհավորանքն է փոխանցել նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսը: Ակադեմիկոս Ս.Մերգելյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանն իր գործունեությունը բարձր գնահատելու համար: «Երախտագիտություն եմ հայտնում մեր նախագահին եւ Հայաստանի կառավարությանը, որոնք ինձ պարգեւատրեցին այս բարձր շքանշանով: Շնորհակալ եմ նաեւ այն ինձ անձամբ հանձնելու համարե, - ասել է նա: