Հասարակական

Վերաբացվել է ԼՂՀ Խաչենի սբ Ստեփանոս եկեղեցին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Ղազարյան): Վերաբացվել է ԼՂՀ Ասկերանի տարածաշրջանի Խաչենի սբ Ստեփանոս եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիսավոր պայմաններում կատարել է եկեղեցու օծման արարողությունը, մատուցվել է առաջին պատարագը: Եկեղեցին վերանորոգվել է «ü‎րանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխությունե բարեգործական կազմակերպության հովանավորությամբ: Վերաբացման արարողությանը մասնակցել են նշված կազմակերպության ներկայացուցիչներ, տարածաշրջանի ղեկավարությունը, գյուղի բնակչությունը: Խաչեն գյուղի եկեղեցին ավելի քան հարյուրամյա պատմություն ունի. առաջին օծումը կատարվել է 1902-ի մայիսի 5-ին: Խորհրդային տարիներին հարյուրավոր այլ եկեղեցիների ու մատուռների պես այն նույնպես ավերվել ու սրբապղծվել էր: Մայիսն Արցախ աշխարհի համար ոչ միայն հաղթանակների, այլեւ հոգեւոր զարթոնքի ամիս է. 15 տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու Խաչի երեւման տոնին հաջորդել է Շուշիի ազատագրումն ու սուրբ Ղազանչեցոցի փրկությունը: Մեկ տարի առաջ այս օրերին օծվել է Եղծահողի սուրբ Սարգիս եկեղեցին: Խորհրդանշական է, որ այս տարի դարձյալ նույն եկեղեցական տոնի նախօրեին վերաբացվել է Խաչենի սուրբ Ստեփանոս եկեղեցին, իսկ մայիսի 6-ին` Խաչի երեւման տոնին, կղողանջի նաեւ Ստեփանակերտի նորակառույց սուրբ Հակոբ եկեղեցու զանգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում