Հասարակական

ՀՀ կառավարությունը հաստատել է պետության սեփականություն հանդիսացողեւ օտարման ոչ ենթակա 18 հազար 935 հուշարձանների ցուցակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): ՀՀ պետության սեփականությունն է եւ օտարման ենթակա չէ 18 հազար 935 հուշարձան: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է պետության սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաշվառված է 24 հազար 192 միավոր անշարժ հուշարձան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկը կազմվել է «ՀՀ պետության սեփականություն համարվող եւ չօտարվող հուշարձանների մասինե ՀՀ օրենքի չափորոշիչներով: Ցանկում ընդգրկված են նորագույն եւ հին շրջանի կառույցներ, թանգարաններ, եկեղեցիներ, արգելոց-թանգարաններ եւ այլն: Հ. Պողոսյանի տեղեկացմամբ, այն եկեղեցիները, որոնք բարվոք վիճակում են, կամ վերականգնվելուց հետո կարող են իրենց նպատակին ծառայել, օտարման ենթակա են: Դրանք կօտարվեն միայն Հայ առաքելական եկեղեցուն: Այն եկեղեցիները, որոնք պահպանվում են որպես պատմական ժառանգություն, օտարման ենթակա չեն եւ պետության սեփականությունն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում