Հասարակական

Ազգային գրադարանում բացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության 15- ամյակին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): Հայաստանի ազգային գրադարանում այսօր բացվեց ցուցահանդես` նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության 15-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին ԼՂՀ պատմությանը նվիրված գրականություն, թերթեր եւ լուսանկարներ` ռուսերենով, անգլերենով եւ ýրանսերենով: Ներկայացված գրականության մեջ գերակշռում էին Արցախյան հերոսամարտի տարեգրությանը վերաբերող գրքերը, անկախության տարիներին ԼՂՀ-ում հրատարակված մամուլը, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուները` նվիրված Արցախին, ինչպես նաեւ ԼՂՀ ազգային հերոսների լուսանկարները: «Շատ կարեւոր է, որ տրամաբանական կապ ստեղծվի մեր պատմության եւ իրականության միջեւ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեսնելու եւ գնահատելու, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած: Հայ ազգն անցավ պատմական մի փուլ, որի ընթացքում ձեւավորվեց եւ հռչակվեց ԼՂՀ պետությունը, եւ բացի դրանից ԼՂՀ-ն անցել է ազգային ազատագրական պայքարի բոլոր փուլերըե- գնահատելով տոնը` ասաց պատմաբան Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, ներկայումս կանգնած լինելով ԼՂՀ-ի կարգավորման խնդրի առջեւ, պետք է շարունակել ճնշում գործադրել հակառակորդի վրա այնքան ժամանակ, մինչեւ որ ստորագրվի հօգուտ հայ ժողովրդի հաշտության պայմանագիր: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված 300 գրքերն ամջողջությամբ վերցված են Ազգային գրադարանի սեփական գրապահոցներից: Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ- ի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եւ կշարունակվի մեկ շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում