Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտերկրի ռազմական հաստատություններում վերապատրաստված կամ հիմնարար կրթություն ստացած սպաները վերադառնալով` ծառայում են ՀՀ զինված ուժերում


ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): ՀՀ Զինված ուժերի սպաները հիմնականում վերապատրաստվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, հիմնարար կրթություն են ստանում Հունաստանում, նաեւ՝ Չինաստանում եւ Իտալիայում: Հայ սպաները Հունաստանում մասնակցում են կարճատեւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ Հունական ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի ամբողջական դասընթացին: Հունաստանի ակադեմիան ավարտել է 40 սպա, ովքեր ներկայումս ծառայում են ՀՀ Զինված ուժերում, արդեն ունեն մայորի զինվորական աստիճան: «Գործընթացը շարունակական է, տարեկան շուրջ 5-6 սպա է ուղարկվում այնտեղ ուսումը շարունակելուե,- ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության` արտաքին հարաբերությունների վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը, տեղեկացնելով, որ արտերկրի ռազմական հաստատություններում ներկայումս սովորող եւ արդեն պատրաստություն անցած սպաների թիվը հասնում է մոտավորապես 1000-ի: Հայ սպաները սովորում են նաեւ Լատվիայի ռազմական ակադեմիայում, երեք հայ սպա հիմնավոր կրթություն է ստանում Իտալիայում, այս տարի նախատեսվում է եւս երեքին այնտեղ ուղարկել: Հայ սպաները վերապատրաստվում են նաեւ Գերմանիայի ռազմաբժշկական ակադեմիայում: Մ.Մելքոնյանի խոսքերով, ստեղծված գերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրում է յուրաքանչյուր սպայի անձնական գործը, կարողությունները, լեզվական իմացության մակարդակը: Մինչեւ արտերկիր մեկնելը սպաներն անգլերեն լեզվի կենտրոնում անցնում են նախնական պատրաստություն: Տարբեր երկրներից լինում են առաջարկներ, հայկական կողմը քննարկում է դրանց նպատակահարմարությունը, այդ մասնագիտությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Պաշտպանության բարեփոխումների ծրագրերի հետ կապված` առաջիկայում ավելացվելու է արտերկիր ուղարկվող սպաների թիվը: «Արեւմտյան երկրների հետ գործակցության սկզբունքները խորացնելու համար անհրաժեշտ են բանիմաց, հիմնավոր ռազմական կրթություն ստացած, լեզուների տիրապետող զարգացած սպաներե,- նկատեց վարչության պետը: Այդպիսի սպաները երբեմն փոխհամաձայնության սկզբունքով ծառայությունը շարունակում են այլ համակարգերում: Քանի որ միայն ՊՆ- ն ունի նման հնարավորություն, այդ առումով աջակցում է մյուս գերատեսչություններին: «Արտերկրի ռազմական հաստատություններում վերապատրաստված կամ հիմնարար կրթություն ստացած սպաները վերադառնալով` ծառայում են ՀՀ ԶՈւ-ումե,- ընդգծեց Մ.Մելքոնյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]