Միջազգային

Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 4 մարդ զոհվել է, 27 մարդ՝ հոսպիտալացվել Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չեխական iDNES լրատվական հարթակը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված են 36 հրշեջ հաշվարկ և երկու ուղղաթիռ։

Regio Jet կոմերցիոն ընկերությանը պատկանող մարդատար գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովակիայի արևելյան Կոսիցե քաղաք։ Գնացքում եղել է 380 ուղևոր։ Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով հունիսի 5-ին՝ ժամը 22:53-ին։ Ամենից շատ տուժել է առաջին վագոնը, որում եղել է մոտ 20 ուղևոր:

«Պարդուբիցեում երկու գնացքների բախումը մեծ դժբախտություն է, մեր բոլորի մտքերը զոհերի և վիրավորների հետ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին», - գրել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան X սոցիալական հարթակի իր էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում