Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասը գնահատելուց հետո մենք անհրաժեշտության դեպքում կհամակարգենք ազդեցությունը մեղմացնող միջոցառումները գործընկերների հետ»,-նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում