Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել էր, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի իրադրությանը՝ շեշտը դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։