Տարածաշրջանային

ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետևանքները կքննարկեն հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ նախարարները այս թեմային պետք է պատրաստ լինեն վերադառնալ ցանկացած պահի, երբ խախտվեն եվրոպական արժեքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում