ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել»,- նշեցին ՆԳՆհանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴՀայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։