Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Վարնայի World Challenge Cup մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Վարնայի World Challenge Cup մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է ԲուլղարիայիՎառնաքաղաքում անցկացվածWorld Challenge Cupմրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ:

Օղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը 6-րդ տեղն է զբաղեցրել՝ եզրափակչում վաստակելով 13,766 միավոր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում 14,266 միավոր է հավաքել և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը դուրս էր եկել հենացատկի եզրափակիչ, որտեղ, սակայն, ցույց է տվել 8-րդ արդյունքը՝ 12,966 միավորով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում