Միջազգային

Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը

1 րոպեի ընթերցում

Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իռլանդական RTE ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

«Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարում են, որ մենք ճանաչում ենք Պաղեստին պետությունը։ Մեզնից յուրաքանչյուրն այժմ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր երկրում՝ այդ որոշման՝ ուժի մեջ մտնելու համար», - նշել է Հարիսը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա շաբաթներին այլ երկրները նույնպես կհետևեն Իռլանդիային, Իսպանիային և Նորվեգիային։

Իսրայելը նախազգուշացրել էր, որ Պաղեստինի ճանաչումը «կհրահրի ծայրահեղականություն և անկայունություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին Նորվեգիայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ դա անվանելով կողմերի միջև հակամարտությանը քաղաքական լուծում առաջարկող միակ այլընտրանքը։

1988 թվականից ի վեր ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը ճանաչել է Պաղեստին պետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում