Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ բանակը С-300 հրթիռով հարված է հասցրել Խարկովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Telegram ալիքում գրել է, որ հարվածի հետևանքով տուժել է 2 մարդ, այդ թվում՝ 11-ամյա երեխա։

Բացի այդ, վնասվել է 26 մասնավոր տուն, որոնցից երկուսը լիովին ավերվել են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա են արձակել 10 անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել են։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը հարավային և հյուսիսային ուղղություններից միաժամանակ հարձակում են սկսել բալիստիկ հրթիռներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում 5 ԱԹՍ խոցելու մասին։ Տարբեր աղբյուրներ հաղորդել են նաև, որ հարվածի է ենթարկվել Կալուգայի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am