Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության արագ և ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։

Այսուհետ Արտաշատի բաժանորդները ևս կարող են միանալ Unity փաթեթներին և ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։

Photo 2.jpg (478 KB)

Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար։

Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով։ Ինչպես նաև, բաժանորդագրվելով Unity 7000  կամ Unity 9000 մարզային փաթեթներից մեկին 12 ամսով, ծառայություններից կօգտվեն երեք ամիս անվճար։

Զեղչերն ու բարձրորակ կապը միակ նվերները չեն Արտաշատի բնակիչներին՝ Ucom-ի նախաձեռնությամբ Թատրոնի այգում ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիություն։

«Արդեն երկրորդ տարին է ինչ մենք անդադար աշխատում ենք մեր ցանցը մարզերում ընդլայնելու նախագծի վրա, ու ես հպարտ եմ, որ մեր ժամանակակից ֆիքսված կապն արդեն գործում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում։ Վստահ եմ, արտաշատցիները բարձր կգնահատեն Ucom-ի փաթեթների հարմարավետությունն ու հասանելիությունը։ Նաև հուսով եմ, որ ամառվա տաք օրերին այգում հանգստացող բնակիչները կվայելեն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող Wi-Fi ցանցը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նա  այցելել է նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Գրետա Մարգարյանին, ում նվիրել է Unity 20․000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

Photo 3.jpg (744 KB)

«Ես գիտեի, որ Ucom-ը որակյալ ծառայություն է տալիս, ու ինքս էլ շատ գոհ եմ` մենք մի քանի օր է՝ օգտվում ենք։ Ես հեռուստաալիքներն եմ դիտում, աղջիկս էլ ինտերնետից է օգտվում, մեր հարազատների հետ կապի մեջ ենք լինում», - ասել է Գրետա Մարգարյանը։

2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am