Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կառավարությունը կսահմանի դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը բուժաշխատողների համար կլինի պարտադիր

Կառավարությունը կսահմանի դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը 
բուժաշխատողների համար կլինի պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն ՇՄԶ դասընթացները, որոնց ցանկանում են մասնակցել, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից։ Որպես այդպիսին կարող են լինել, օրինակ՝ արտակարգ իրավիճակներում աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների առցանց մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարի կարծիքով՝ այս քայլը կարևոր խթան կհանդիսանա արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի այն հանգամանքը, որ դրանց մասնակցության վճարը կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am