Քաղաքականություն

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վստահ եմ՝ գիտեք, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որն էականորեն, մոտեցնում է Հայաստանը ԵՄ-ին և ԵՄ-ն Հայաստանին, և այս պահին մեր սեղանին է նախաձեռնությունների մի նոր փաթեթ։ Այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք Եվրոպական միությունում Հունգարիայի առաջիկա նախագահությանը և վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Ձեր նախագահության ընթացքում»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում