Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման գործընթացում․ ՀՀ վարչապետ

Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման 
գործընթացում․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, Հայաստանը բարձրացրել է իր 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը, որը լինելու է սահմանազատման գործընթացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Տավուշի 4 գյուղերից հետո արդյոք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն Հայաստանինն են։

« Երբ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը՝ սահմանազատում իրականացնել այս տարածքում։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խոսույթի վրա, ակնհայտ է, որ սա ուղղակի խոսակցություն չէ: Այստեղ ամեն բառն ունի իր նշանակությունը, մենք ասում ենք և դա արձանագրվել է, և ըստ էության Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչո՞ւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա,  որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը մեր խոսակցության համատեքստում ունի երկու նշանակություն, որ Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, պայմանավորվել են երկու բանի մասին, մեր խոսակցության համատեքստում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Հանրապետությունները դառնում են ինքնիշխան պետություններ՝ ճանաչելով Խորհրդային Միության շրջանակներում գոյություն ունեցող սահմանները որպես պետական սահման և արձանագրելով դրանց անխախտելիությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am