Միջազգային

Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանում «Անմահ գնդի» այս տարվա երթը չեղարկվել է անվտանգության նկատառումներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ-ն ձեռնարկում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելմանը և վերացմանը։ Այդ նպատակով որոշվել է չեղարկել «Անմահ գնդի» երթը Ղրղզստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին։

Անցյալ տարի Բիշքեկում և Ղրղզստանի այլ քաղաքներում «Անմահ գնդի» Հաղթանակի օրվա ավանդական երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս տարի նույնպես նախատեսված էր անցկացնել այդ միջոցառումը։

Ղրղզստանի ավելի քան 360 հազար քաղաքացի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մեկ երրորդը չի վերադարձել տուն, 72 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ոմանք՝ երկու անգամ: Հանրապետությունում Հաղթանակի օրը պետական ​​տոն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում