Միջազգային

Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մի պետություն չպետք է շահագրգռված լինի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հարցում, քանի որ Երկրի ուղեծրում միջուկային պայթյունը կարող է ծանր հետևանքներ ունենալ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելովԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամի հայտարարությունը:

Միևնույն ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստանի հայտարարություններին տիեզերքում նման զենք տեղակայելու հնարավորության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում