Հասարակական

Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել են (մոտ 6 կմ), իսկ կոտրվածք ստացած Լ. Մ.-ին (ծնված 1988 թ.)՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում