Սպորտ

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ֆակել»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ֆակել»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆակել»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերը խփեցին Վիկտոր Սան և Կորդոբան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո, «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 46 միավոր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում