Սպորտ

Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2024 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի են ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։ Թիմերի կազմում ընդգրկված էին նույն դպրոցի 2 տղա և 2 աղջիկ։

4.jpg (1.72 MB)

Մարզային փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական համակարգով, որի դեպքում թիմը երկու անընդմեջ պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից։

Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խումբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

Ապրիլի 17-ին պաքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում ընդգրկված թիմերը։ Ծավալվել է հետաքրքիր պայքար, որի արդյունքում 1-ին տեղը գրավել է Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Գավառի Ավ. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը։

2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։ Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում հայտնվել է Գավառի ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։

«ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։

Խոսրով Խլղաթյան

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում

Սպորտ

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Սպորտ

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

Թենիսիստ Էնդի Մարեյն Օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան

Սպորտ

Թենիսիստ Էնդի Մարեյն Օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան

«Փյունիկ»-ը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Սպորտ

«Փյունիկ»-ը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում