Տարածաշրջանային

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) չեղարկվել էին թռիչքներն Իրանի 16 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու՝ Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայաններից, ինչպես նաև Սպահանի, Բուշերի, Թավրիզի, Քերմանշահի, Ահվազի և այլ օդանավակայաններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում