Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձավ Սլովակիայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում
![Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձավ Սլովակիայի չեմպիոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1134738.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնական ենթախմբի «Ստրեդա»-ի դեմ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 0:0 հաշվով, «Սլովան»-ը դարձավ Սլովակիայի չեմպիոն 6-րդ անգամ անընդմեջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն, ով վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ, «Սլովան»տեղափոխվել է 2022 թվականին: