Սպորտ

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով Կենտրոն վարչական շրջանում  անցկացվել է սթրիթբոլի (3 հոգանոց թիմերով) բասկետբոլի  բաց գավաթի մրցաշար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և  «Սթրիթբոլ Արմենիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կանանց և տղամարդկանց թիմերը: Հաղթող են դարձել «Stars» և «Steal Shot» ակումբները: 

Ըստ աղբյուրի՝ Երևանի սքեյթ-պարկում  անցկացվել է նաև  «Երևան ֆլաթ բաթլ 4» ամենամյա մրցումը: Հաղթողները երեքն են՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում