Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտի կաթված է ստացել

Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտի կաթված է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ Յուրի Կուկլաչովի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնիի խոսքերը՝ վերջինիս տելեգրամյան ալիքից:

«Յուրի Կուկլաչովի վիճակը ծանր է, բայց կայուն։ Վիրահատությունը կատարվել է գիշերը և տևել է ավելի քան երեք ժամ։ Սրտի կաթված»,- գրել է նա։

Հաղորդվումէ, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կատուների թատրոնի հիմնադիր և ղեկավար Կուկլաչովի ինքնազգացողությունը վատացել է «Վեգաս Սիթի Հոլ»-ի բեմում իր էստրադային-կրկեսային  ելույթի ժամանակ: Արտիստի որդին ՝ Դմիտրի Կուկլաչովը, ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ բժիշկները հորն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Ապրիլի 12-ին Յուրի Կուկլաչովը դարձել է 75 տարեկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am