Հնդկաստանը ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում․ India Today
16:31, 11 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը ռազմական կցորդներ կուղարկի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «India Today»–ը։
Մասնավորապես, շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։
Սկզբում Հնդկաստանը պաշտպանական կցորդներ կտեղակայի մի քանի երկրներում՝ կենտրոնանալով Աֆրիկայի վրա, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական կապերը և ռազմական դիվանագիտությունը՝ աֆրիկյան երկրներում իր ազդեցությունն ընդլայնելու համար։
Նշվում է, որ ռազմական կցորդներ կտեղակայվեն նաև Ֆիլիպիններում և Լեհաստանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | AMP Տարբերակ