Միջազգային

Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով երեք երեխա է զոհվել, 19 մարդ փրկվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Ըստ աղբյուրի՝ 5, 7 և 10 տարեկան աղջիկ երեխաների մարմինները հայտնաբերել է Հունաստանի առափնյա ծառայությունը ՝ Էգեյան ծովի Քիոս կղզու ժայռոտ ափերի մոտ անօրինական միգրանտներով նավակի խորտակումից հետո: Եվս 19 մարդ, այդ թվում ՝ զոհված երեխաների մայրը, փրկվել են։ Հաղորդվում է, որ Թուրքիայից ճանապարհ ընկած նավակում ընդհանուր առմամբ 27 մարդ է եղել։

Մյուս ողջ մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի սկզբից Հունաստանի կղզիներում գրանցվել է ավելի քան 11300 ներգաղթյալների ժամանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում