Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բրազիլիայում ավտոբուսը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. կան զոհեր

Բրազիլիայում ավտոբուսը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 31-ին երկրի արևելքում գտնվող Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում:

«Միկրոավտոբուսի վարորդն ապրիլի 1-ի առավոտյան ոստիկանությունում հարցաքննվել է»,- նշում է լրատվամիջոցը։

Բախման պահին միկրոավտոբուսի մեջ ուղևորներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել։

Մարտի 31-ին Բրազիլիան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ նշում էին կաթոլիկ Զատիկը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am