Միջազգային

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 երեխա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 երեխա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի, որից 5-ը՝ երեխա, ևս 551-ը վիրավորվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Interfax–ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի ԱԻՆ մամուլի ծառայությանը:

Մարտի 30-ի ժամը 06:00-ի դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է ընդհանուր 695 քաղաքացի (15-ը՝ երեխա), նրանցից 144-ը մահացել է, այդ թվում՝ 5 երեխա:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում