Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է CNN-ը։
«Նեթանյահուն զրույց է ունեցել «Մոսադ» հետախուզության տնօրենի և ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի հետ և հավանություն է տվել առաջիկա օրերին Դոհայում եւ Կահիրեում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը»,-մեջբերում է հեռուստաալիքը Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունից: