Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:

«Հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված ևս մեկ կասկածյալ»,–ասված է հաղորդագրությունում:

Նշվում է , որ միջնորդություն կներկայացվի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am