ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։
«Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Մարտունու շրջանում ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին: Դիտորդները հյուրերին տեղեկացրել են անվտանգության իրավիճակի և տեղում մարդու անվտանգության հարցերը»,- նշված է առաքելության գրառման մեջ։
EUMA hosted the Swedish Ambassador to Armenia Patrik Svensson @SwedeninArmenia and the Deputy Head of Mission @Klaswaldenstrom in the Martuni area. The monitors briefed the guests on the security situation and the human security aspects on the ground. pic.twitter.com/v6FBLdoATX
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 22, 2024