Քաղաքականություն

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին. միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել մի քանի տասնյակ երկրների ասորիներ

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին. միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել մի քանի տասնյակ երկրների ասորիներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք պաշտպանության նպատակով: 

Ըստ աղբյուրի՝ Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ մի քանի տասնյակ երկրներից: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովում քննարկված թեմաներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում