Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի 
պատվերները․ Միշել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ  երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելը գրել է Euractiv պորտալի համար հոդվածում։

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ տասնամյակներ շարունակ Եվրոպան բավականաչափ ներդրումներ չի կատարել իր  անվտանգության և պաշտպանության համար և քանի որ այժմ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին, պետք է զարգացնի պաշտպանական պատրաստվածությունը։

«Մենք պետք է նպատակ ունենանք կրկնապատկելու այն, ինչ գնում ենք եվրոպական արդյունաբերությունից մինչև 2030 թվականը: Սա մեր ընկերություններին ավելի շատ կանխատեսելիություն կտա: Բազմամյա պայմանագրերը նրանց նաև կխրախուսեն ընդլայնելու իրենց արտադրական հզրությունները», - գրել է Միշելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am